Ովքե՞ր ենք մենք

Շինարարական ընկերություն,
որը ոգեշնչում է

Մեր թիմը նպատակ ունի կատարել ամենաակնառու աշխատանքը յուրաքանչյուր նախագծում:

Image Description

Պարզ փորձաքննություն

Նախագծի պարզ փորձաքննությունը իրականացվում է քաղաքաշինական օբյեկտի ճարտարապետաշինարարական և արտաքին ու ներքին ինժեներական համակարգերի հուսալիության, կայունության, անվտանգության, ինչպես նաև մարդկանց առողջության ապահովմանն ուղղված օրենսդրական և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին`նախագծային փաստաթղթերի համապատասխանությունը հավաստելու առումով:


Image Description

Քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմվում է փորձագիտական եզրակացություն, ինչը ներառում է

  • նախագծման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ցանկը և դրանց համառոտ բնութագիրը
  • ելակետային փաստաթղթերին և օբյեկտի նախագծման տեխնիկական պայմաններին նախագծային լուծումների համապատասխանության վերաբերյալ կատարված եզրահանգումները
  • հիմնական նախագծային լուծումների վերլուծության արդյունքները, համապատասխանությունը ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին, հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները
  • ընդունված նախագծային լուծումների վերաբերյալ դիտողությունները և առաջարկությունները, նախագծում ճշտումներ ու լրացումներ կատարելու մասին հանձնարարականները, առաջարկվող ճշտումների հիմնավորումները` պարտադիր հղում կատարելով այն նորմին, որի խախտումն արձանագրվել է
  • փորձաքննության ընթացքում աշխատանքային կարգով կատարված հիմնական փոփոխությունները և լրացումները

Տրանսպորտային ուղիների եվ կառույցների նախագծում

Image Description

«Պրոֆ Էքսպերտ» ՍՊԸ-ն տրամադրում է ճանապարհների նախագծման համապարփակ ծառայություններ։ Ընկերության փորձառու ինժեներների թիմը մասնագիտացած է ճանապարհային ենթակառուցվածքի ժամանակակից, կայուն և արդյունավետ լուծումներ առաջարկելու մեջ:

Ճանապարհների նախագծում և վերանախագծում (հորատում, գեոդեզիական աշխատանքներ, նախագծի իրականացում, նախահաշվային փաստաթղթերի կազմում):

Կապի համակարգերի նախագծում

Image Description

«Պրոֆ Էքսպերտ» ՍՊԸ-ն մասնագիտացված է կապի համակարգերի նախագծման ոլորտում: Մեր փորձառու թիմը տրամադրում է համապարփակ ծառայություններ՝ ապահովելով ժամանակակից և արդյունավետ լուծումներ: Հիմնվելով վերջին տեխնոլոգիաների վրա, մենք առաջարկում ենք համակարգերի նախագծում՝ ձեր հաղորդակցման պահանջները լավագույնս բավարարելու համար:

Հրդեհաշիջման և հրդեհային ազդանշման ինքնաշխատ համակարկերի նախագծում (ՀՀԱԻԿ):

Ն. Աշտարակեցու փող. 7/7, Աշտարակ, Արագածոտնի մարզ
+374 (94) 250-879
MALK Group
© 2025 «Պրոֆ Էքսպերտ» ՍՊԸ
ՀՎՀՀ 05015431

Հիմնադիրներ

Գրիգոր Կարապետյան - Ընկերության Տնօրեն